Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխություն է տեղի ունենում, կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը

Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխություն է տեղի ունենում, կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը

PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխություն է տեղի ունենում, բիզնեսը քաղաքականությունից առանձնացնելու գործընթաց: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, մեկնաբանելով վերջին բարձրաստիճան քաղաքական գործիչների աղմկահարույց հրաժարականները : «Դա փորձ է հեռացնել բիզնես էլիտային կադրային և քաղաքական որոշումներ կայացնելուց», -նշել է նա, ավելացնելով, որ այդ մտադրությունը երևի ձեռք է բերվել 2008 թ. նախագահական ընտրություններից առաջ կամ հետո, և սկսվել իրագործել մեկ տարի առաջ: Իսկանդարյանը նաև նշել է, որ այդ գործընթացի հետ կապված է և նախընտրական պրոցեսը, քանի որ այդ հաջողությունից կապված կլինի, թե ով կանցնի հաջորդ խորհրդարան: Նա նաև ավելացրեց, որ այս մտադրության իրականացումը կապված է լինելու որոշակի դժվարությունների հետ, քանի որ խանգարելու է լոբիստական խմբերի շահերին հենց իշխանության կուսակցությունում:

Վերջերս Հայաստունում տեղի են ունեցել մի շարք հրաժարականներ, մասնավորապես, հրաժարական են տվել խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:

Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում, իսկ քաղաքապետի պարտականությունները մինչև նոր քաղաքապետի ընտրությունը դրվել են քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանի վրա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---