Նոյեմբերի 15-ին կմեկնարկի օնլայն «WebԾիրան» կինոփառատոնը

Նոյեմբերի 15-ին կմեկնարկի օնլայն «WebԾիրան» կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Վաղը մեկնարկում է «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը, որը կտևի մինչև դեկտեմբերի 25-ը։

Փառատոնի մասնակից բոլոր ֆիլմերը ներկայացվելու են Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ, յուրաքանչյուրը 5 օր անընդմեջ։ Webtv.am-ում և Facebook սոցիալական ցանցում փառատոնի օրերի ընթացքում տեղի է ունենալու օնլայն քվեարկություն։ Հաղթող երկու ֆիլմերը որոշվելու են ինտերնետ քվեարկությամբ։

Սահմանված է 2 (երկու) մրցանակ՝ գլխավոր մրցանակ 1000 դոլարին համարժեք դրամ և խրախուսական մրցանակ` 500 դոլարին համարժեք դրամ:

«WebԾիրան»-ին մասնակցում են ֆիլմեր նկարահանված ցանկացած տեխնիկական միջոցով՝ սովորական տեսախցիկից մինչև անորակ բջջայինի տեսախցիկ։ Ներկայացված ֆիլմերը լինելու են մինչև 20 րոպե տևողությամբ, տարբեր ժանրերի։ Ֆիլմերի հեղինակներն են Հայաստանում և արտասահմանում ապրող հայ կինոռեժիսորները։

Ինչպես ավելի վաղ նշել էին փառատոնի կազմակերպիչները, «WebԾիրան»-ը ցույց է տալիս, որ տեխնոլոգիաների օգտագործումն օգնում է զարգացնել այլ ոլորտները, բացում է նոր հորիզոններ։

Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։ Կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---