ՀԱՊԿ-ը արդեն կարելի է համեմատել ՆԱՏՕ-ի հետ, գտնում է Հրայր Կարապետյանը

ՀԱՊԿ-ը արդեն կարելի է համեմատել ՆԱՏՕ-ի հետ, գտնում է Հրայր Կարապետյանը

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կարելի է համեմատել ՆԱՏՕ-ի հետ, գտնում է ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: «Գնալով ՀԱՊԿ-ը ավելի կազմակերպված ուժ է դառնում, այդ իմաստով այն համեմատելի է միայն այնպիսի հզոր կառույցի հետ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է»,-հայտարարել է նա ԱԺ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, դա վերաբերում է ինչպես ՀԱՊԿ կառույցներին, այնպես էլ կազմակերպության օպերատիվ ուժերին:

Կարապետյանը նաև ընդգծել է Հայաստանի դերն այդ գործընթացում՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ժամանակ հաջողվեց ամրապնդել կազմակերպության գործադիր մարմինները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---