Մեկնարկել է Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս

Մեկնարկել է Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանեց Բաքու: Նոյեմբերի 16-ին հանձնակատարը կմեկնի Վրաստան, որից հետո նոյեմբերի 17-ին կայցելի Հայաստան:

Հայաստան այցի շրջանակներում Էշթոնը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Գերագույն հանձնակատարի այցի օրակարգում կլինեն Հայաստանում առաջիկա ընտրությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական գործընթացի զարգացման հարցերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---