Եվրամիության ութ երկրներ կողմ են հանդես գալիս Վրաստանի եվրաինտեգրմանը

Եվրամիության ութ երկրներ կողմ են հանդես գալիս Վրաստանի եվրաինտեգրմանը

PanARMENIAN.Net - Բրյուսելում, Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստում, ԵՄ ութ երկրներ արտահայտվել են Վրաստանի եվրաինտեգրման օգտին: Ինչպես գրում է Ուտրո.ու-ն, Բուլղարիայի, Չեխիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի և Ռումինիայի ղեկավարները նամակ են ստորագրել հասցեագրված չորս եվրահանձնակատարներին, որտեղ ուշադրությունը հրավիրել են Վրաստանում արձանագրված առաջընթացին ԵՄ հանձնարարականների կատարման ուղղությամբ և կոչ են արել ձեռնամուխ լինել բանակցություններին՝ այդ երկրի հետ ազատ առևտրի ու առանց արտոնագրերի ռեժիմի կիրառման մասին պայմանագիր կնքելու շուրջ:

Նախաձեռնությունը պատկանում էր Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիս Աժուբալիսին, որն իր ելույթում մատնանշեց ԵՄ օգնության կարևորությունը երրորդ երկրներին, որոնք ընթանում են ժողովրդավարության ճանապարհով և ընդգծել է, որ համագործակցության աստիճանը պետք է կախված լինի այս կամ այն երկրի հաջողությունից իր օրենքների ու կառավարման կատարելագործման ոլորտում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---