Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկներ

Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-20-ը Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կմեկնարկի ձյուդոյի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը կներկայացնեն. Գոռ և Գրիգոր Հարությունյանները (60 ք/կ), Արթուր Երանոսյանը և Գևորգ Թորոսյանը (66 ք/կ), Անդրանիկ Չափարյանը և Սուրիկ Գառնիկյանը (73 ք/կ), Արտյոմ Բաղդասարյանը և Հայկ Համբարձումյանը (81 ք/կ), հաղորդել են PanARMENIAN.Net ին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում:

Հավաքականը գլխավորում են մարզիչներ` Տիգրան Բաբայանը և Արթուր Գևորգյանը: Եվրոպայի առաջնությանը որպես մրցավար հրավիրված է նաև միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---