Քեթրին Էշթոն. Հայաստանը եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի17 նոյեմբերի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը իրոք եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի: Այդ մասին Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: «Մենք ողջունում ենք Հայաստանում իրականացվող եվրաինտեգրման գործընթացի զարգացումը և բարեփոխումները», նշեց Էշթոնը, հույս հայտնելով, որ առաջիկայում բանակցությունները կակտիվանան: Էշթոնը նշեց, որ ազատ արևտրի գոտու ստեղծումը, չնայած եվրագոտու ճգնաժամին՝ դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա: «Ինչ վերաբերվում է վիզային ռեժիմի, մենք չենք հետաձգում այդ գործընթացը, ուղղակի դեռ շատ բան պետք է իրականացնել նպատակին հասնելու համար»,-ասաց նա: Իր հերթին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի ամրապնդել հարաբերությունները ԵՄ հետ, ընդգծելով երկկողմանի հարաբերությունների դրական դինամիկան: ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը սկսվեց նոյեմբերի 15-ին Ադրբեջանից: Նոյեմբերի 16-ին Էշթոնը այցելեց Թբիլիսի, որից հետո նոյեմբերի 17-ին ժամանեց Երեւան: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |