Փետրվարի 29-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Բելառուսի հետ

PanARMENIAN.Net - Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Սաֆարյանը հայտարարել է, որ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի հավաքականի հետ փետրվարի 29-ին ընկերական խաղ անցկացնելու մասին՝ Թուրքիայում հավաքի շրջանակներում, հայտնում է football.by-ն:

2010թ. մարտի 3-ին Հայաստանի հավաքականը թուրքական Անթալիայում ընկերական խաղ է անցկացրել Բելառուսի հավաքականի հետ և զիջել է 3:1 հաշվով:

ՖԻՖԱ-ի վարկանիշով Հայաստանի հավաքականը 608 միավորով 46-րդ տեղում է, իսկ Բելառուսը 529 միավորով 61-րդ տեղում է:

Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում Հայաստանի հավաքականը 17 միավորով 3-րդ տեղում է, իսկ Բելառուսը D խմբում 13 միավորով 4-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---