Նաիրա Զոհրաբյանը նշել է «British Petroleum»-ի բացասական ազդեցությունը հայ-բրիտանական հարաբերությունների վրա

Նաիրա Զոհրաբյանը նշել է «British Petroleum»-ի բացասական ազդեցությունը հայ-բրիտանական հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Ժոզեֆին Գոլդի հետ, հաղորդում է Ազգային Ժողովի մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին այն խնդիրների մասին, որոնք այսօր խոչընդոտում են Հայաստանի եվրաինտեգրման առավել արդյունավետ իրականացմանը: Անդրադառնալով Հայաստան-Մեծ Բրիտանիա քաղաքական հարաբերություններին` Զոհրաբյանը ցավով նշեց այդ երկկողմ հարաբերությունների ամրապնդման վրա «British petrolium»-ի բացասական ազդեցությունը: «Ես հասկանում եմ, որ Ադրբեջանի արտաքին ներդրումների 50 տոկոսը պատկանում է Մեծ Բրիտանիային, սակայն հույս ունեմ, որ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը տարածաշրջանում կլինի հավասարակշռված»,- նշել է ԱԺ պատգամավորը: Բացի դրանից, Զոհրաբյանը նշել է բրիտանական խորհրդարանի որոշ անդամների գործունեությունը, որոնք ֆինանսավորում են ստանում Ադրբեջանից հակահայկական լոբբիստական գործունեության դիմաց:

Այս կապակցությամբ Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ղեկավարությունն ու քաղաքական ուժերը այսուհետ շատ ավելի հետևողական կլինեն նման գործունեությունը բացահայտելու և դրա կրկնությունը թույլ չտալու համար:

Բացի դրանից, հյուրերի խնդրանքով, Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի քանի խնդիրներ: Անդրադարձ կատարվեց նաև լրամշակված Ընտրական Օրենսգրքին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---