Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը Ֆրանկֆուրտում կմասնակցի Եվրոպական Բանկային Կոնգրեսին

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը Ֆրանկֆուրտում կմասնակցի Եվրոպական Բանկային Կոնգրեսին

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 17-20-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ կմասնակցի Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային 21-րդ Կոնգրեսին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, «Մեծ Փոփոխություն» վերտառությամբ կոնգրեսի ընթացքում քննարկվելու են «Փոփոխվող տնտեսական հզորությունները», «Փոփոխվող արժույթներ» և «Փոփոխվող ֆինանսական շուկաներ» թեմաները: Կոնգրեսին մասնակցում են ԱՄՀ, ՎԶԵԲ ներկայացուցիչները, միջազգային բանկային կորպորացիաների, հետազոտական կենտրոնների և ինստիտուտների ներկայացուցիչներ: Հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---