Սերոբ Դեր-Բողոսսյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման սեռական ոտնձգությունների համար

Սերոբ Դեր-Բողոսսյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման սեռական ոտնձգությունների համար

PanARMENIAN.Net - Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Սերոբ Գորիոն Դեր-Բողոսսյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Ըստ այդմ՝ դատարանը հիմնավորված է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիայի» նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն Ս.Գ. Դեր-Բողոսսյանը մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ օգտագործելով նրանց անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով:

Սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակով Ս.Գ. Դեր-Բողոսսյանը 2004-2010թթ. ընթացքում տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի, ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող, բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար անհատույց տվել է մինչև 100 հազ. դրամի հասնող գումարներ: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի համաձայն՝ Ս.Գ. Դեր-Բողոսսյանի սեքսուալ բնույթի բռնի գործողություններից տուժել է 10 անձ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---