Լվովում վերականգնվում են Լիչակովի գերեզմանոցն ու հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - «Ընդհանուր մշակութային ժառանգության օբյեկտների պահպանումը» նախագծի շրջանակներում ուկրաինացի և լեհ մասնագետները համատեղ վերակագնում են Լիչակովի գերեզմանոցի տապանաքարերն ու վերականգնում են Լվովի հայտնի հայկական եկեղեցու պատի արձանագրությունը:

Վերականգնողական աշխատանքների համար Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունը կես միլիոն զլոտի է հատկացրել: Այդ մասին հայտնել է նախարարության ներկայացուցիչ Միխալ Միխալսկեն, որը գտնվում է Լվովում՝ վերահսկելու համար վերականգնողական աշխատանքները:

Մեկ տարվա ընթացքում վերականգնվել է 6 տապանաքար, որոնք արվեստի իսկական գործեր են: Այդ թվում նաև հայտնի գրող և դերասան Գաբրիելա Զապոլսկայայի, քանդակագործ Անտոն Շիմզերի, Կուրիլովիչ ընտանիքի շիրմաքարերը: «Քարե քանդակներից բացի, կվերականգնվեն նաև թուջե շիրմաքարերը»,-ասել է Վարշավայի արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Յանուշ Սմազան, որը նախագծի համակարգողն է լեհական կողմից:

«Հաջորդ տարի ևս կվերականգնվեն 5-6 շիրիմներ: Մենք միշտ ընտրում ենք Լվովի տարբեր ազգությունների մարդկանց գերեզմաններ՝ ուկրաինացիների, հայերի, լեհերի, գերմանացիների»,-ասել է Լիլիա Օնիշչենկոն, որը նախագծի համադրողն է ուկրաինական կողմից, հայտնում է Deutsche Welle-ն:

Վերականգնվում է նաև հայկական եկեղեցու խորանը: Ըստ Միխալսկու, մինչ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկը խորանը կվերադառնա իր տեղը, հայտնում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---