Հարավային Կովկասի երկներին պետք է մտածել տարածաշրջանի տնտեսական միավորման մասին, կարծում է փորձագետը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը բավականին ցավոտ հարց է: Այդ մասին հայտարարեց գիտնական ու հասարակական գործիչ, «1917-1921 թթ. պայքար Անդրկովկասի համար» գրքի հեղինակ, Յելի համալսարանի պրոֆեսոր Ֆիրուզ Քյազըմզադեն: Միևնույն ժամանակ նա նշեց, որ «այստեղ ապրող ժողովուրդների հակամարտությունը՝ հայերի և ադրբեջանցիների միջև, հանդիսանում է Հարավային Կովկասի Սովետական Ռուսաստանի իշխանության տակ շուտ ընկնելու պատճառ»:

«Եթե մտածել այդ տարածշրջանի ավելի հեռու ապագայի մասին, պետք է մտածել այդ վիճահարույց հարցերի լուծման և հնարավոր Անդրկովկասի տնտեսական, իսկ հետագայում և քաղաքական միավորման մասին», ասաց Քյազըմզադը: Փորձագետը նշեց, որ շատերը դա անվանում են երևակայություններ և կարծում են, որ դա չի կարող լինել, բայց նա ընդգծեց, որ տեսել է մեծ փոփոխություններ, որոնք արդեն տեղի են ունեցել: “Եթե ինձ, երբ ես դեռ մանուկ էի, ասեին, որ կգա օր, երբ Ֆրանսիան ու Գերմանիան չեն կռվելու, ես դրան չեի հավատա”, նշեց հա:

«Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը սերտորեն կապված են մշակույթով, աշխարհագրությամբ, և իրարից չեն խուսապելու: Այդ պատճառով պետք է գտնել առկա խնդիրների լուծման տարբերակները: Դա կարող է տևել տասնյակ տարիներ, բայց, ի վերջո, պետք է այդ բոլոր հարցերը լուծել», նշեց Ֆիրուզ Քյազըմզադեն, հաղորդում է 1news.az:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---