2011թ. սեպտեմբերին Հայաստանի խոշոր հարկ վճարողները սկսել են ավելի շատ ներմուծել

2011թ. սեպտեմբերին Հայաստանի խոշոր հարկ վճարողները սկսել են ավելի շատ ներմուծել

PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները 2011 թ-ի սեպտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 14.7 տոկոսով և կազմել 80 մլրդ դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ: Մոնիտորինգը անցկացվել է հանրապետության 440 խոշոր հարկ վճարողների մոտ:

Ընդ որում, ներմուծման ծավալները աճել են 160 կազմակերպությունների մոտ շուրջ 30.1 մլրդ դրամով և նվազել` 142-ի մոտ համապատասխանաբար 19.9 մլրդ դրամով:

Հայաստանի խոշոր հարկ վճարողների արտահանման ծավալները 2011թ-ի սեպտեմբերին կազմել է 35.6 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 30.2 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 5.4 մլրդ դրամով

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---