Արտյոմ Կարապետյանը կհուղարկավորվի վաղը`Մոսկվայի Վագանկովի գերեզմանոցում

Արտյոմ Կարապետյանը կհուղարկավորվի վաղը`Մոսկվայի Վագանկովի գերեզմանոցում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Մոսկվայի Վագանկովի գերեզմանոցում կհուղարկավորվի կինոյի և թատրոնի հայտնի դերասան, «կրկնօրինակման արքա» Արտյոմ Կարապետյանը: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ արտիստի հետ վերջին հրաժեշտը կայանալու է նույն օրը` Մոսկվայի Կինոյի տանը:

Նա կրկնօրինակման ու կադրից դուրս թարգմանության առաջատար դերասան էր՝ Կարապետյանի ձայնով են խոսել Լուի դը Ֆյունեսի, Ալեն Դելոնի, Իվ Մոնտանի, Ալբերտո Սորդիի, Ժերար Ֆիլիպի և համաշխարհային մեծության այլ աստղերի հերոսները: Կարապետյանն է կարդում Մեծ հայրենականին նվիրված «Ազատագրում» ֆիլմի հեղինակային տեքստը:

Արտյոմ Կարապետյանը ծնվել է 1926թ. հունիսի 28-ին Թբիլիսիում: 1949թ. դարձել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան: 1953թ. հանդես է եկել Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում: 1957-61թթ. Կարապետյանը եղել է Հայկական պետական ռադիոյի աշխատակիցը, իսկ 1961թ. աշխատել է Մ. Գորկու անվան կինոստուդիայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---