Զիադ Աթալլահ. Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունները իդեալականին մոտ են

Զիադ Աթալլահ. Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունները իդեալականին մոտ են

PanARMENIAN.Net - Հայերը միշտ և այժմ էլ շարունակում են մեծ դերակատարություն ունենալ Լիբանանի տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքում և նրա անբաժանելի մասն են: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլահը:

Նոյեմբերի 22-ին Լիբանանում նշում են երկրի անկախության 68-ամյակը: Ինչպես հայտնի է, Լիբանանը մեծ դեր ունեցավ 1915 թ-ի կոտորածի ժամանակ հայերի փրկության գործում և բոլոր տարիներին Լիբանանի կառուցվածքը թույլ է տվել հայերին ակտիվորեն ներգրավվել սոցիալական և քաղաքական կյանքի մեջ:

Բացի դրանից, Լիբանանը եղել է Մերձավոր Արևելքի առաջին ժողովրդավարական երկիրը, ինչը տարածաշրջանում եզակի երևույթ է, բացի առկա «կոսմոպոլիտական» կառուցվածքից:

«Լիբանանցիների ազգային ինքնագիտակցությունը միասնական է, անկախ ազգություններից կամ կրոններից», նշում է այդ կապակցությամբ դիվանագետը: «Մենք չենք կարող խոսել բնակչության մասին, հաշվի չառնելով բոլոր ազգությունները և կրոնները, այդ թվում և հայերին: Հայերը միշտ և այժմ էլ շարունակում են մեծ դերակատարություն ունենալ Լիբանանի տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքում»:

Ինչ վերաբերվում է Հայաստանի հետ հարաբերություններին, դիվանագետի խոսքով, Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները քաղաքական մակարդակով իդեալականին մոտ են: «Մենք քաղաքական տեսակետից չունենք խնդիրներ կամ չլուծված հարցեր, ինչը սակայն, չի կարելի ասել տնտեսական հարաբերությունների մասին, որոնք շատ հեռու են իդեալականից”:

Ինչպես հայտնեց PanARMENIAN.Net ին ժամանակավոր հավատարմատարը, երկկողմանի համագործակցության հարաբերությոնների շրջանակների ընդլայնման նպատակով նախատեսվում է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնական այցը Հայաստան: «Այցը նախատեսված է դեկտեմբերի սկզբին», հաղորդեց նա:

Սուլեյմանի այցը լավ խթան կհանդիսանա հարաբերությունների համար: «Նախագահին կուղեկցի մեծ պատվիրակություն: Այդ թվում կլինեն 6 նախարարներ, խորհրդարանի անդամներ և գործարարներ», հայտարարեց նա, ավելացնելով, որ այցի ընթացքում կստորագրվեն համագործակցությանվերաբերյալ կոնկրետ համաձայնագրեր:

Աթալլահի կարծիքով, Հայաստանն ու Լիբանանը պետք է կենտրոնանան բիզնեսի, ներդրումների, կրթական ծրագրերի և մշակութային փոխանակման վրա: «Մենք արդյունաբերական երկիր չենք, եթե հաշվի չառնենք զարգացած գյուղատնտեսությանը և այդ պատճառով երկու կողմերի համար ավելի շահավետ կլինի բիզնես հարաբերությունների զարգացումը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---