Պարսից ծոցի արաբական երկրները մտադիր են ստեղծել ՀՀՊ սեփական համակարգը

Պարսից ծոցի արաբական երկրները մտադիր են ստեղծել ՀՀՊ սեփական համակարգը

PanARMENIAN.Net - Պարսից ծոցի արաբական երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի Աբու Դաբիում անց են կացրել Համատեղ պաշտպանության խորհրդի 10-րդ նիստը՝ ընդունելով մի շարք կարևոր որոշումներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Աշխարհում հրթիռային զենքի տարածման կապակցությամբ Խորհրդի նիստում որոշում կայացվեց անհրաժեշտ հետազոտություններ անցկացնել հրթիռային հարձակման վաղ նախազգուշացման միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ:

Պաշտպանության նախարարները հաստատեցին Պարսից ծոցի երկրների համատեղ պաշտպանության համակարգի ստեղծման կարևորությունը՝ «ապահովելու համար երկրների անվտանգությունը, կայունությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»: Համատեղ պաշտպանության խորհրդի նիստում համերաշխություն է հայտնվել Բահրեյնին, որին այս տարվա մարտին օգնություն ցուցաբերվեց «Թերակղզու վահանը» գործողության շրջանակներում, երբ այդ երկրում անկարգություններ եղան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---