Հայաստանն ու Մեծ Բրիտանիան փոխադարձաբար գոհ են ռազմական համագործակցության զարգացումից

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան փոխադարձաբար գոհ են ռազմական համագործակցության զարգացումից

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ: Ինչպես հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը, նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---