Լուցենբերգեր. Հայաստանում ԵՄ հետ հարաբերությունների ամրապնդմանը նպաստող լուրջ բարեփոխումներ են իրականացվում

Լուցենբերգեր. Հայաստանում ԵՄ հետ հարաբերությունների ամրապնդմանը նպաստող լուրջ բարեփոխումներ են իրականացվում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի անցած չորս տարիների գործունեությունը, որը Նախագահի խոսքով, եղել է ակտիվ և արգասաբեր` նպաստելով Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների դինամիկ զարգացմանն ու արդյունավետ համագործակցությանը: Այդ ամենի արդյունքում, ըստ հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ են ստեղծվել երկրում սկսված բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Նախագահի հրամանագրով, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Ռաուլ դե Լուցենբերգերը շնորհակալություն է հայտնել իր գործունեության ընթացքում մշտապես ցուցաբերված աջակցության, համագործակցության և աշխատանքին տրված գնահատականի համար: Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի փոփոխություններ են կատարվել, երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում, ինչը ԵՄ-ում ևս գերիշխող կարծիք է: Ռաուլ դե Լուցենբերգերը հաջողություններ է մաղթել այդ բարեփոխումներին, որոնք, նրա հավաստմամբ, առավել կամրապնդեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու կխորացնեն համագործակցությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---