Samsung-ը թողարկել է 40-դյույմանոց մակերես-էկրան

Samsung-ը թողարկել է 40-դյույմանոց մակերես-էկրան

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը թողարկել է նոր մեծ, ինտերակտիվ, մուլտիմեդիա LSD էկրան՝ SUR40 մակերեսը Microsoft-ի համար։ Ընկերությունն այն անվանում է մուլտիմեդիա գործիք գործարարների համար։

SUR40 մակերեսն ունի օբյեկտները ճանաչելու ֆունկցիա, այն ճանաչում է անլար սարքավորումներն իր մակերեսի վրա։ Այն հնարավորություն է տալիս օգտագործողներին մատների հպումով փորձարկել մուլտիմեդիա բովանդակությունը։ SUR40-ով հնարավոր է խաղալ խաղեր, ստեղծել հատուկ էֆեկտներ և անգամ աղավաղել լուսանկարներն ու կտավները։

Ինչպես գրում է Samsung-ն իր պաշտոնական բլոգում այս SUR40 մակերեսը բացի ժամանց ապահովելուց կարող է նաև նպաստել մարդկանց կրթական զարգացմանը, ֆինանսներին և այլն։

Samsung SUR40-ն ունի նաև ծրագրային փաթեթ (SDK), որով կարելի է նախագծել տարբեր ծրագրեր SUR40-ի համար։

SUR40 մակերեսը կշռում է 36,8 Կգ, էկրանի չափսն է 40 դյույմ, 4 Գբ հիշողություն և աշխատում է Windows 7 օպերացիոն համակարգով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---