Պարացետամոլը վնասակար է առողջության համար, կարծում են Անգլիայի գիտնականները

Պարացետամոլը  վնասակար է առողջության համար, կարծում են Անգլիայի գիտնականները

PanARMENIAN.Net - Պարացետամոլի բարձր դոզաների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել մահվան: Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ եզրակացության են եկել Էդինբուրգի համալսարանի (Edinburgh University) գիտնականները: Մասնագետների կարծիքով, մարդիկ, ովքեր կանոնավոր պարացետամոլ են ընդունում խրոնիկական ցավի դեմ մի քանի օրվա, շաբաթվա կամ ամիսների ընթացքում, ըստ կանոնի, չեն կարողանում ժամանակին ախտորոշել դոզայի գերազանցման կամ դեղամիջոցի կիրառման հետևանքով լյարդի խոցման ախտանիշները: Վտանգը նրանում է, որ բոլոր բժիշկները չէ, որ կարողանում են ախտորոշել դոզայի գերազանցման փաստը, քանի որ սովորական արյան անալիզը չի հայտնաբերում խնդրի առկայությունը նաև այն դեպքում, երբ հիվանդը խմել է դեղամիջոցի ամբողջ տուփը:

Մասնագետների խոսքով, դեղամիջոցների աստիճանական ընդունումը, որը ներառում է ընթացքի բարդացման պայմաններում դեղամիջոցի ընդունման քանակի և հաճախականության ավելացում, ավելի վտանգավոր է, քան միանգամյա գերազանցումը:

Էդինբուրգի համալսարանի դոկտոր Քենետ Սիմպսոնը իր գործընկերների հետ համատեհ ուսումնասիրել է 663 հիվանդների բժշկական քարտերը, որոնք ընդունել են պարացետամոլ և արդյունքում հայտնվել են համալսարանի հիվանդանոցի լյարդի փոխպատվաստման բաժանմունքում: Գիտնականների խումբը հայտնաբերեց,որ վերջին 16 տարում գրանցվել է պարացետոմոլի գերդոզավորման 161 դեպք, ինչն առաջացնում է լյարդի և գլխուղեղի հետ կապված խնդիրներ: Նշվեց նաև, որ հիվանդները դիալիզի և արհեստական շնչառության կարիք են ունենում: Մի քանի դեպքերում դոզայի գերազանցումը հանգեցրել է հիվանդների մահվան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---