ՀՅԴ ներկայացուցիչը կցանկանար կոնկրետ անուններ լսել Լևոն Հայրապետյանից

ՀՅԴ ներկայացուցիչը կցանկանար կոնկրետ անուններ լսել Լևոն Հայրապետյանից

PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը հիասթափված է ռուսաստանաբնակ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի հայտարարությունից այն մասին, որ Հայաստանում հարկավոր է անցկացնել «Ցուցակ» օպերացիան, «լուծելով այդ ցուցակում ընդգրկվածների հարցերը»՝ նախապես ստիպելվ վերադարձնել Հայաստանում թալանած միջացները»: Ինչպես մամլո ասուլիսում լրագրողներն է հայտարարել Լիլիթ Գալստյանը, նա կցանկանար կոնկրետ անուններ լսել Հայրապետյանից: Ընդ որում, նա նշել է, որ բարերարի հայտարարությունները նորություն չեն, քանի որ արծարծված թեմաները քննարկվում են հայկական մամուլում: Ըստ նրա, Հայրապետյանի հայտարարությունները միանգամայն անկեղծ են, դրանք պետք է գնահատել խոսքի ազատության շրջանակներում:

Իր հերթին հանրապետական Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայրապետյանի հայտարարությունները հարկավոր է դիտարկել 2012թ. խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ըստ նրա, ՀԿ-ների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, առանձին անձինք ակտիվորեն հարցեր կբարձրացնեն՝ երկրի քաղաքական օրակարգում ընդգրկելու համար:

Լևոն Հայրապետյանը հանդես է եկել մի շարք կոշտ հայտարարություններով: Նա նշել է, որ հայ օլիգարխները չմուծված հարկերի հետևանք են:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---