Սիրիան համաձայնել է ԱՊԼ պայմաններին

PanARMENIAN.Net - Սիրիան վերջին պահին համաձայնել է երկրում արաբական դիտորդների տեղակայման մասին արձանագրությանը, այսօր «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքով հաղորդել են Կահիրեի դիվանագիտական աղբյուրները: Փաստաթուղթը կստորագրի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆեյսալ Մեքդադը:

Հեռուստաալիքի տվյալներով, Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նախարարական կոմիտեն իր հերթին համաձայնել է հաշվի առնել սիրիական ցանկությունները և դրանք կցել արձանագրությանը: Սիրիական կողմը դեմ էր, մասնավորապես, երկրի բանտերին և ոստիկանական բաժանմունքներին ազատ մուտքի տրամադրմանը մոնիթորինգի խմբից արաբական իրավապաշտպաններին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով դադարեցրել են Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը: Ընդ որում, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից, ինչպես նաև սպառնացել է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներով:

Սիրիայում 8 ամսվա ընթացքում չեն դադարեցվում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները ասում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմնի աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---