Բուշերի ԱԷԿ-ը գործում է հզորության 75 տոկոսով

Բուշերի ԱԷԿ-ը գործում է հզորության 75 տոկոսով

PanARMENIAN.Net - Իրանի առաջին Բուշերի ատոմակայանը, որը կառուցվել է ռուս մասնագետների մասնակցությամբ, գործում է հզորության 75 տոկոսով: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, այժմ էներգաբլոկն արտադրում է 750 ՄՎտ էներգիա, ինչը կազմում է նա հզորության 75 տոկոսը: «Եթե արտակարգ իրավիճակներ չլինեն, մենք մտադիր ենք դուրս բերել ռեակտորը նախատեսված հզորության (1 հազար ՄՎտ)»,-տեղեկացրել է Ֆերեյդուն Աբասի Դավանին:

Բուշերի ԱԷԿ-ը գործարկվեց ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ին: Ռուսաստանը կվարի ԱԷԿ-ի երաշխիքային ուղեկցությունը օբյեկտի արդյունաբերական շահագործումից հետո մեկ տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---