2012թ. «Փյունիկի» գլխավոր մարզիչը կլինի Սուրեն Չախալյանը

2012թ. «Փյունիկի» գլխավոր մարզիչը կլինի Սուրեն Չախալյանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի «Փյունիկի» մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ իր թիմն ամեն տարի բարձր նպատակներ է դնում և աշխատում է հասնել դրանց: «Այս տարի մեզ հաջողվեց նվաճել Հայաստնի սուպերգավաթը, սակայն մեր նպատակն է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ և լավ կադրեր պատրաստել Հայաստանի հավաքականների համար: Կարող եմ ասել միայն, որ դա մեզ հաջողվեց, Հայաստանի տարբեր հավաքականներում հանդես են եկել «Փյունիկի» սաներից շատերը»,-ասել է Մինասյանը, որի սաները 2011-ին դարձան Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիրները:

«Փյունիկի» գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը նշել է, որ 2012թ. ակումբի գլխավոր մարզիչը կլինի Սուրեն Չախալյանը, որը 2011-ին գլխավորել է Հայաստանի մինչև 17 տ հավաքականը, իսկ Վարդան Մինասյանը կլինի տեխնիկական գծով տնօրենը: Ըստ նրա, դա հնարավորություն կտա Մինասյանին ավելի շատ ժամանակ հատկացնել Հայաստանի հավաքականին: Իսկ 2011թ. «Փյունիկի» խաղի մասին Հարությունյանն ասաց հետևյալը. «Փյունիկում» հանդես են գալիս միայն մեր սաները, այս տարի հիմնական թիմում «Փյունիկ-3»-ի շատ խաղացողներ կային և կարող եմ ասել, որ նրանք իրենց լավ դրսևորեցին: Այս տարի մի քանի մեր հիմնական խաղացողներ լքեցին ակումբը և երիտասարդ ֆուտբոլիստները անհրաժեշտ փորձ ձեռք բերեցին և կաշխատեն դրսևորել իրենց հաջորդ տարի»:

Ըստ Վարդան Մինասյանի, 2011թ. «Ուլիսը» արժանիորեն դարձավ Հայաստանի չեմպիոն: Նա գտնում է, որ 2011թ. երկրի առաջնությունը հետաքրքիր ստացվեց և առաջատարը պարզ դարձավ միայն վերջին տուրերում: «Փյունիկից» կառանձնացնեի Վարազդատ Արոյանին, Կամո և Հովհաննես Հովհաննիսյաններին, որոնք առաջընթաց գրանցեցին այս տարի:

«Փյունիկը» մարզումները կսկսի 2012թ. հունվարի 6-ից և կպատրաստվի խաղաշրջանին ըստ ժամանակացույցի:--ԿԱ-- 2012թ. «Փյունիկի» գլխավոր մարզիչը կլինի Սուրեն Չախալյանը

5  25.11.11 - Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի ունեցավ «Փյունիկ» ակումբին նվիրված ասուլիս
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---