«ԱրմենՏել»-ը կբացի համակարգչային ութ կենտրոն Հայաստանի մարզերի դպրոցներում

«ԱրմենՏել»-ը կբացի համակարգչային ութ կենտրոն Հայաստանի մարզերի դպրոցներում

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը «Beeline պայծառ դպրոց» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզային 8 դպրոցներին համակարգչային տեխնիկա է տրամադրել, իսկ նրանցից 6-ին` նաև համակարգչային դասասենյակների նորոգման միջոցներ: Բարեգործական ծրագիրն իրականացվում է 2011թ-ի հունիսին ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի և «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Ի. Կլիմկոյի միջև ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում:

«ԱրմենՏել» ընկերության սոցիալական ծրագրերի հիմնական ուղությունն է` աջակցությունը մեր երկրի կրթական ոլորտին: Առավել մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի մարզային դպրոցներում կրթական մակարդակի բարձրացմանը, որտեղ մեր օգնությունը հատկապես պահանջված է», - նշել է «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Beeline պայծառ դպրոց» նախագծի նպատակն է Հայաստանի հանրակրթական դպրոցների աջակցությունը` շենքային պայմանների բարելավման, բարձրակարգ Ինտերնետ-հասանելիության ապահովման, համակարգիչային դասարաններով և անհրաժեշտ տեխնիկայով հագեցնելու միջոցով:

«Beeline պայծառ դպրոց» նախագծի առաջին փուլի շրջանակում «ԱրմենՏել» ընկերության աջակցությունը կստանան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի 8 հանրակրթական դպրոց:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---