Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին կոչ է արել հետևել Ռոբերտ Քոչարյանի օրինակին և հեռանալ քաղաքականությունից

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին կոչ է արել հետևել Ռոբերտ Քոչարյանի օրինակին և հեռանալ քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Մեր վերջին հանրահավաքից մեկ ամիս է անցել, և քաղաքական իրադրությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել, նոյեմբերի 25-ին Երևանում Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ժամանակ իշխանության մեջ մասշտաբային փոփոխություններ էր կանխագուշակում, և վերջին հրաժարականները վկայում են նրա իրավացիության մասին:

Փաշինյանն առանձնապես ընդգծել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրաժարականը և այն «խայտառակություն» անվանել` նկատելով, որ Սարգսյանն իր հրաժարականի մասին իմացել է մամուլից: Նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել հետևել Ռոբերտ Քոչարյանի օրինակին և հեռանալ քաղաքականությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---