Լույս է տեսել Pixar-ի ֆիլմերի ստեղծման մասին պատմող պատկերազարդ գիրք

Լույս է տեսել Pixar-ի ֆիլմերի ստեղծման մասին պատմող պատկերազարդ գիրք

PanARMENIAN.Net - Լույս է տեսել Pixar անիմացիոն ստուդիայի 25 տարվա պատմության մասին պատմող գիրքը։ Կարդալով և ավելի շատ դիտելով գիրքը՝ կարելի է ծանոթանալ, թե ինչպես են ստեղծվել Pixar-ի հայտնի ֆիլմերը՝ «Խաղալիքների պատմությունը», «Նեմոյին որոնելիս», «Հրեշները», «Ուալին», «Ավտոները» և այլ հայտնի անիմացիոն ֆիլմերը։ Այս մասին հայտնում է CNET-ը։ Գիրքը կոչվում ՝ «The Art of Pixar», հեղինակն է Ամիդ Ամիդին։

Գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում, որը 177 էջ է, պատմվում է տարբեր փոքր նկարված դրվագների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի պատմություն է և մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Գրքում ընթերոցողը կտեսնի այդ դրվագները նկարված։

Դե իսկ գրքի երկրորդ մասը պարունակում է հազարավոր նկարներ։ Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպիսին են եղել հերոսների նախնական կերպարները, տեսարանները և թե ինչպիսի զարգացումներ են կրել հետագայում։

«The Art of Pixar» գիրքը կարելի է գնել թե՛ Amazon օնալյն խանութից, թե՛ ebay-ից և այլ գրքեր վաճառող օնլայն խանութներից։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---