Հենրիխ Մխիթարյանը հրաշալի գոլ է խփել «Կարպատների» դարպասին, «Շախտյորը» հաղթել է 5:0 հաշվով

Հենրիխ Մխիթարյանը հրաշալի գոլ է խփել «Կարպատների» դարպասին, «Շախտյորը» հաղթել է 5:0 հաշվով

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրում վստահ հաղթանակ տարավ «Կարպատների» նկատմամբ: Միրչա Լուչեսկուի սաները հակառակորդի դարպաս ուղարկեցին 5 անպատասխան գնդակ: «Շախտյորի» հիգերորդ՝ անհավանական գեղեցիկ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որից առաջ նա գոլային փոխանցում էր կատարել:

Դոնեցկի թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խաղից հետո նշում է, որ արդյունքն այնքան էլ չի համապատասխանում նրան, ինչ տեղի էր ունենում դաշտում: Նրա խոսքով, խաղն ավելի հավասար էր, քան հաշիվը: «Իմ ֆուտբոլիստները ցույց տվեցին իրենց բնավորությունը: Ամենայն հավանականությամբ սա այս աշնանը կայացած լավագույն խաղն էր: Խաղի կազմն ընտրելիս ես նախապատվությունը տալս էի պայքարողներին, քանի որ գիտեի, որ Լվովում «Կարպատների» հետ մեզ մոտ սովորաբար դժվար խաղ է լինում և որ մեր հակառակորդը պայքարող թիմ է: «Կարպատների պաշտպանները ռիսկի էին դիմում, իսկ մենք օգտագործում էինք մեր հարձակվողների՝ Վիլլիանի, Մխիթարյանի, Դուգլասի արագությունը»,- Լուչեսկուի խոսքերը փոխանցում է «Շախտյորի»՛ պաշտոնական կայքը:

«Շախտյորը» հավաքել է 45 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը: 46 միավորով առաջատարն է Կիևի «Դինամոն»: Դեկտեմբերի 2 Դոնեցկի թիմը Ուկրաինայի առաջնությունում «Դոնբասս Արենայում» կխաղա «Արսենալի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---