ԲԱՔՎՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանում Ռուսաստանն ամենամեծ հնարավորություններն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նրա խոսքերով, Ռուսաստանը սերտորեն կապված է տարածաշրջանի հետ եւ այդ տեսանկյունից նրա ակտիվացումը կարգավորման գործընթացում կարող է դրական արդյունքներ բերել: Դրա հետ մեկտեղ Վ.Գուլիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրներին կոչ անել «զբաղեցնել դիրքորոշում, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա եւ չելնել «գոյություն ունեցող փաստի» դիրքորոշումից»: Այդ առնչությամբ նա ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը տարածաշրջանային հակամարտությունները պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա կարգավորելու անհրաժշետության մասին, որը նախագահը արել է անցյալ շաբաթ` ուղիղ եթերում պատասխանելով ռուս քաղաքացիների հարցերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---