Ալլահշուքյուր Փաշազադե. Ես Ալիևին բազմիցս ասել եմ, որ պատերազմը հարցի լուծում լինել չի կարող

Ալլահշուքյուր Փաշազադե. Ես Ալիևին բազմիցս ասել եմ, որ պատերազմը հարցի լուծում լինել չի կարող

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում Երևանում գտնվող Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Սերժ Սարգսյանը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ջանքերը՝ ուղղված երկխոսության միջոցով հակամարտության լուծմանն աջակցելուն:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն իր հերթին նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգևոր առաջնորդները պատրաստ են սատարել: Նա շեշտել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր զրույցներում ևս բազմիցս նշել է, որ պատերազմը հարցի լուծում լինել չի կարող:

Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ավանդական բարեկամության խորացման, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը (Վլադիմիր Միխայիլի Գունդյաև) պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը պետական պարգևը հանձնել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին: Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի անցկացմանն աջակցության համար:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---