Orange-ը կհամագործակցի Հայաստանի Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ

Orange-ը կհամագործակցի Հայաստանի Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Orange Արմենիա ընկերությունը ստորագրեց համագործակցության համաձայնագիր Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ, որի շրջանակներում համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի լավագույն մասնագետները վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

«Ուրախ ենք այս նոր մակարդակի համագործակցության համար, որը թույլ կտա ուսանողներին եվրոպական բիզնես միջավայրում կատարել իրենց առաջին աշխատանքային քայլերը, իսկ հետագայում ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ, նաև մեր ընկերությունում: Այս համագործակցությունը մեզ թույլ կտա նաև բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում»,- ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange Հիմնադրամի միջոցով համալսարանին փոխանցվել է 3 միլիոն դրամ, որը պետք է հատկացվի 26 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու չափանիշների վրա՝ ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն:

5  29.11.11 - Օրանժը և ֆրանսիական համալսարանը ստորագրեցին հուշագիր
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---