Հայ փախստականներն Ադրբեջանից պատմել են, թե ինչպես էին 1988թ. փորձում ոչնչացնել Գանձակի հայերին

Հայ փախստականներն Ադրբեջանից պատմել են, թե ինչպես էին 1988թ. փորձում ոչնչացնել Գանձակի հայերին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Երևանում տեղի է ունեցել 1988թ. նոյեմբերի Գանձակի (Կիրովաբադ) ինքնապաշտպանության 23-րդ տարեդարձին նվիրված մամլո ասուլիսը: Այն ժամանակ յոթ օրվա ընթացքում զոհվեց 18 մարդ և անհայտ կորավ 60-ը: Ինչպես հայտարարեց ասուլիսում «Ահազանգ» փախստականների ՀԿ նախագահ Գրիշա Օգանեզովը, ինքնապաշտպանության շնորհիվ Գանձակում զոհերը քիչ եղան:

Ըստ նրա, Գանձակում կար 45 000-ոց հայ համայնք, որի ճակատագրի մասին շատերը մինչ օրս տեղյակ չեն: Անցել է շուրջ 20 տարի, սակայն նրան դեռ դժվար է խոսել այդ մասին: Ուստի, ինչպես ասել է Օգանեզովը, նա 100 էջի վրա պատմել է Գանձակում 1988թ. նոյեմբերի իրադարձությունների մասին՝ հիմնվելով գրառումների և այն օրերի փաստերի վրա: Նա հայտնել է, որ նույն օրը, երբ տեղի ունեցան Սումգայիթի ջարդերը, ադրբեջանցիները փորձեցին հարձակվել նաև Գանձակի վրա, սակայն «հայերի միասնականության պատճառով հաջողության չհասան»:

Իր հերթին Գանձակի ինքնապաշտպանության մասնակից Ջուլիետա Երեմյանցը պատմեց, որ Գանձակում ջարդերի ժամանակ հայերը ապաստանեցին եկեղեցում: «Շուրջ 650 ընտանիք եկեղեցում էր ապրում: Այն մեզ համար և տուն էր, և հիվանդանոց, և ծննդատուն»,-ասել է նա: Ըստ նրա, եկեղեցում ապրում էին քաղաքի ադրբեջանական հատվածում բնակվող մարդիկ, որոնց հաջողվել էր փրկվել: «Մենք վստահ էինք, որ ամեն ինչ կառավարութունն էր կազմակերպել, քանի որ շուրջ 15 000 երիտասարդներ, միանման հանգնված, չէին կարող հենց այնպես խուլիգանությամբ զբաղվել, ինչպես պնդում էր Ադրբեջանի կառավարությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ այն օրվանից, ինչ իշխանության եկավ Հեյդար Ալիևը, հայերը սկսեցին լքել Գանձակը:

4  29.11.11 - Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանի ասուլիսը
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---