«ԱրմենՏել»-ը հայտնում է նոր ակցիա Hi Line ծառայությանը բաժանորդագրվողների համար

«ԱրմենՏել»-ը հայտնում է նոր ակցիա Hi Line ծառայությանը բաժանորդագրվողների համար

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը հայտնում է նոր «Try&Buy» (Փորձի´ր և գնի´ր) ակցիայի մասին Beeline ֆիքսված կապի այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են միանալ Hi Line ծառայությանը:

Ակցիայի պայմանները գործում են միայն այն հաճախորդների համար, ովքեր կպատվիրեն ծառայությունը Beeline հաճախորդների սպասարկման կենտրոնի` 100 հեռախոսահամարով: Մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը միանալով Hi Line ծառայության «Մեգա» սակագնային փաթեթներից որևէ մեկին` հաճախորդը հնարավորություն կստանա առաջին ամսվա ընթացքում անվճար օգտվել Ինտերնետից, կազատվի միացման վճարից և անվճար կստանա մոդեմ:

Առաջին ամսվա ընթացքում հաճախորդը կարող է հրաժարվել ծառայությունից առանց վարձի վճարման պարտավորության` մոդեմը վերադարձնելու պայմանով: Եթե առաջին ամսվա ավարտին բաժանորդը չի խզում պայմանագիրը, ապա սկսած երկրորդ ամսից շարունակում է օգտվել ծառայությունից` ընտրված «Մեգա» սակագնային պլանի գործող պայմաններով:

«Մենք առաջարկում ենք անվճար փորձարկել միասնական օպերատորի ծառայությունների որակն ու կայունությունը նրանց, ովքեր մտադիր են օգտվել ընկերության կողմից մատուցվող լարային ինտերնետի ծառայություններից», - ասաց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Try&Buy» ակցիայի շրջանակում բաժանորդը միայն մեկ անգամ կարող է օգտվել մեկ ամիս անվճար ինտերնետ ծառայության առաջարկից: Առաջին ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդին հետագայում չի տրամադրվում անվճար ամսական միացում: Մնացած պայմաններն, այդ թվում ծառայության անվճար ակտիվացումն ու անվճար մոդեմը մնում են ուժի մեջ: Մինչև 12 ամիս լրանալը պայմանագիր խզելու դեպքում բաժանորդը վճարում է մոդեմի արժեքը և Hi Line «Անսահմանափակ» և «Մեգա» սակագնային փաթեթների գների տարբերությունն օգտագործման ամբողջ ժամանակաշրջանի համար, բացառությամբ առաջին ամսվան:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---