Hayland-ում ինտեգրված «Ուրիշ Հայաստան» խաղը մինչև տարեվերջ կինտեգրվի նաև Facebook-ում և Twitter-ում

Hayland-ում ինտեգրված «Ուրիշ Հայաստան» խաղը մինչև տարեվերջ կինտեգրվի նաև Facebook-ում և Twitter-ում

PanARMENIAN.Net - Այսօր կայացավ «Ուրիշ Հայաստան» օնլայն սոցիալ -քաղաքական խաղ-նախագծի պաշտոնական շնորհանդես-քննարկումը։ Այս սոցիալ-քաղաքական խաղը ինտեգրացված է հայկական Hayland.am սոցիալական ցանցին։

«Ուրիշ Հայաստան» խաղում կարելի է ստեղծել սեփական կուսակցությունը կամ միանալ որևէ կուսակցության, մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ընտրվել 31 պատգամավորների շարքում և անգամ դառնալ նախագահ։ Յուրաքանչյուր կուսակցություն առաջ կտանի իր ծրագիրը։ «Ուրիշ Հայաստան»-ում կա հնարավորություն ֆոռումներում քննարկումներ անելու, վարելու սեփական բլոգը, հետևել այլ խաղացողներին։

«Այսօր Հայաստանում և ընդհանրապես աճել է սոցիալական ցանցերի դերը, դրանք դարձել են սոցիալ-քաղաքական ակտիվ քննարկումների, կարծիքների ձևավորման, հեղափոխություններ անելու և սեփական ծրագրերը քարոզելու տեղ։ «Ուրիշ Հայաստան»-ում մենք խրախուսում ենք նաև իրական կուսակցությունների մասնակցությունն այս վիրտուալ պետականությանը»,-նշեց նախագծի հեղինակ և Hayland.am-ի ղեկավար Արտաշես Մկրտչյանը։

Նրա խոսքով, Hayland հայկական սոցիալական ցանցում կա 135 000 օգտագործող, որոնցից ակտիվ են 75 000-ը։ Նա նաև ավելացրեց, որ «Ուրիշ Հայաստան»-ն արդեն ունի մոտ 500 օգտագործող և 60-70 ձևավորված խմբեր։ «Յուրաքանչյուր փուլ տևում է 4 ամիս, ամեն 4 ամիսը մեկ նախագահը կորցնում է իր լիազորությունները և հայտարարվում են նոր ընտրություններ։ Մենք նախատեսում ենք հետագայում խաղը Facebook և Twitter connect-ների միջոցով հասանելի դարձնել այլ սոցիալական ցանցերում»,-նշեց Արտաշես Մկրտչյանը։

Շնորհանդեսին ներկա բանախոս, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիորոսյանի խոսքով, ՏՏ ոլորտում շատ դժվար է կանխատեսումներ անել։

«Դժվար է ասել, թե խաղը հաջողության կհասնի թե ոչ։ Լինում են դեպքեր, երբ «բում» է անում ինչ-որ նախագիծ, լինում է և հակառակը։ Հայաստանը այն սակավաթիվ երկրների թվում է, որտեղ ամենաակտվիը Facebook-ը չէ, այստեղ շատ ճանաչված է «Համադասարանցիներ» սոցցանցը, որտեղ սոցիալական ազդեցությունը շատ ավելի ցածր է, քան Facebook-ում։ Facebook-ը սակայն գնալով փորձում է մենաշնորհային դիրք գրավել, մեր այն էլ արդեն մենաշնորհային երկրում, ինչը լավ չէ։ Մեր սփյուռքի առկայության շնորհիվ է, որ ստեղծվում են հայկական ազգային սոցիալական ցանցեր, ինչպիսինն էլ և Hayland-ն է։ Այստեղ դաշտը դեռ մաքուր է և սա լավ է նոր նախագծի առաջխաղացման համար»,-նշեց նա։

Ըստ մեկ էլ այլ փորձագետ-սոցիոլոգ Նվարդ Մելքոնյանի՝ «Ուրիշ Հայաստան»-ը հնարավորություն է բարձրացնել հանրության քաղաքական իրազեկվածությունը և մարդկանց կարծիքը բերել կուսակցություններ։

Արտաշես Մկրտչյանը նաև նշեց, որ նախագծի շրջանակներում երեք հետաքրքիր օրինագծի մշակում կներկայացվի Ազգային Ժողով՝ այս կերպ ցուցաբերելով հանրային կոչ և խաղի կիրառական նշանակություն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---