Դևիդ Քեմերոն. Իրանում հարձակումը Բրիտանիայի դեսպանատան վրա լուրջ հետևանքներ կունենա

Դևիդ Քեմերոն. Իրանում հարձակումը Բրիտանիայի դեսպանատան վրա լուրջ հետևանքներ կունենա

PanARMENIAN.Net - Իրանում հարձակումը Բրիտանիայի դեսպանատան վրա լուրջ հետևանքներ կունենա իրանական իշխանությունների համար: Այդ մասին Լոնդոնում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

«Իրանական ուսանողների գործողությունները վրդովեցնող և աններելի են»,- ընդգծել է նա:

Նախօրեին մի խումբ իրանական ուսանողներ խուժել էին դեսպանատան շենք, պոկել և այրել Մեծ Բրիտանիայի դրոշը` փոխարենը ամրացնելով Իսլամական Հանրապետության դրոշը: Ամբոխը թափանցել էր նաև կառույցի ներսը և պատուհանից դուրս նետել դեսպանական փաստաթղթերը:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց Իրանի հանդեպ` ուղղված Թեհրանի վրա ճնշման ուժեղացմանը: Առիթ էր հանդիսացել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույցը, որը հաղորդում էր, որ Թեհրանը մինչև 2003 թվականը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է վարել: Պատժամիջոցները նախատեսում են Իրանի բանկերի` ներառյալ երկրի Կենտրոնական բանկի հետ, Մեծ Բրիտանիայի ֆինանսական և վարկային հաստատությունների ցանկացած հարաբերությունների դադարեցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---