Է. Շարմազանովն ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ընդհարումը համարում է «նորմալ խորհրդարանական կրքեր»

Է. Շարմազանովն ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ընդհարումը համարում է «նորմալ խորհրդարանական կրքեր»

PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը PanARMENIAN.Net ին մեկնաբանել է այսօրվա խորհրդարանական նիստի ընթացքում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի միջև ընդհարումը: Շարմազանովի կարծիքով պատգամավորների միջև լեզվակռիվը «նորմալ խորհրդարանական կրքեր» են, և ոչ մի տարօրինակ բան նա դրանում չի տեսնում: «Տեսե՛ք, թե ինչ է կատարվում այլ խորհրդարաններում»,- հավելել է նա:

Շարմազանովը նաև նշել է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ քննարկել իր պատգամավորի վարքը:

Այսօր Ազգային ժողովի նիստում, ամբիոնից ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի պատգամավորական ելույթի ժամանակ անսպասելի բղավոցներով և վիրավորանքներով նրան է դիմել ՀՀԿ կուսակցության անդամ Առաքել Մովսիսյանը՝ (Շմայս) հայտարարելով. «Ես այստեղ չեմ եկել, որպեսզի քեզ պես հայվանին լսեմ»: «Հայվանն ինքդ ես, հանգի՛ստ խոսիր: Ո՞նց ես խոսում»,- ի պատասխան բղավել է Մարտիրոսյանը և, ընդհատելով ելույթը, բարկացած հեռացել՝ պահանջելով, որ խոսնակի պարտականություններ կատարող Սամվել Նիկոյանը հանդարտեցնի իր կուսակից գործընկերներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---