ՎիվաՍել-ՄՏՍը հերքում է Ռալֆ Յիրիկյանի նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին տեղեկատվությունը

ՎիվաՍել-ՄՏՍը հերքում է Ռալֆ Յիրիկյանի նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը տարածել է մամլո հաղորդագրություն, որում հերքում է նոյեմբերի 29-ին ռուսական «CNews» լրատվամիջոցի հրապարակած «ՄՏՍ ընկերությունը Հայաստանի պոտենցիալ նախագահին վարկավորել է 90 միլիոն ամերիկյան դոլար գումարով» վերնագրով հոդվածը, որը հայկական մամուլում արագորեն տարածվեց։

Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ մամլո ծառայության հրապարակված հոդվածի տեղեկությունը կեղծ է, որտեղ հղում է տրված «շուկայի մասնակիցներին» և«մրցակիցներից մեկի ներքին աղբյուրին»:

Հոդվածում, մասնավորապես, նշվում էր, իբրև թե «Ղ-Տելեկոմ» Ընկերության («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքային նշան) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանումկայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ ունի, և այդ նպատակով «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերությունը (ՄՏՍ) նրանֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Բացի այդ, հոդվածում նշվում է, թե իբր Ընկերության կողմից բարեգործական գործունեության իրականացման համար օգտագործվողմիջոցների աղբյուր կարող են հանդիսանալ Լիբանանի հայկական համայնքի կողմից հավաքված միջոցները:

ՎիվաՍել-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Կարելի է միայն ենթադրել, թե ովքեր են կեղծ տեղեկատվությունը տարածող «շուկայի մասնակիցները» և «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրը», և թե հատկապես ինչ նպատակներեն նրանք հետապնդում: Ենթադրյալ մրցակիցների նմանատիպ գործողություններն անպարկեշտ են, անազնիվ և միանգամայն անընդունելի:

Անգամ առանց վերոհիշյալ տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու` հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Նախագահի թեկնածու կարող է լինել վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացիություն ունեցող, հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող ֆիզիկական անձը: Ռալֆ Յիրիկյանը ոչ միայն չունի որևէ քաղաքական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու քաղաքական հավակնություն, ինչի համար նա հստակ հայտարարել է բազմիցս, այլև չի համապատասխանում թեկնածու առաջադրվելու համար պահանջվող չափանիշներից և ոչ մեկին:

Ինչ վերաբերում է ընկերության սոցիալական գործունեությանը, ապա այն իրականացվում է բացառապես ընկերության միջոցների հաշվին՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հաստատված ծրագրի շրջանակներում: Ընկերությունը հպարտ է Հայաստանում գործարար մտածելակերպի նոր մշակույթի ներդրման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խոշոր ծրագրերի իրականացման առաջամարտիկը լինելու համար: Ցավալի է, որ նման նախաձեռնությունները կարող են դառնալ էժանագին և անհարիր շահարկումների առարկա»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---