Վյաչեսլավ Կովալենկո. Հայաստանը Ռուսաստանի համար terra incognita չէ, այլ հարազատ երկիր

Վյաչեսլավ Կովալենկո. Հայաստանը Ռուսաստանի համար terra incognita չէ, այլ հարազատ երկիր

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի խոսքով, «Հայաստանում աշխատելն իր համար շատ հարմարավետ է: «Հարմարավետ է, քանի որ տեսնում եմ Հայաստանի ղեկավարության և ժողովրդի մոտ ՌԴ-ի հետ համագործակցության մեծ ձգտում: Այդ ցանկությունը փոխադարձ է»:

Ըստ նրա, այդ ցանկությունը ստեղծում է մարդկանց շփման համար շատ բարենպաստ աուրա և ՌԴ կամ Հայաստանում ցանկացած իրադարձություն երկու երկրների ժողովուրդների կողմից համարժեք և դրական է ընկալվում:

«Մարդիկ շատ են հետաքրքրվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, սա Ռուսաստանի համար ինչ-որ terra incognita չէ, այլ հարազատ հող: Մենք ունենք ընդհանուր մենթալիտետ, մենք քրիստոնյա ենք և դա շատ բարենպաստ հող է ստեղծում հաղորդակցման և կապերի համար»,- ընդգծել է Կովալենկոն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---