«Ժառանգությունը» մտադիր չէ դատի տալ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանին

«Ժառանգությունը» մտադիր չէ դատի տալ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն»՛ ընդդիմադիր կուսակցությունը չի ծրագրում դատի տալ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ ) անդամ, պատգամավոր Առաքել Մովսիսյանին(Շմայս)՝ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի պատճառով:Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մովսիսյանի հետ կապված «Ժառագության» մոտ խնդիրներ են ծագում, և հիշեցրեց Զարուհի Փոստանջյանի հետ կապված դեպքը, ով անգամ ՀՀԿ պատգամավորի նկատմամբ հայց ներկայացրեց դատախազություն: «Վերհիշելով Զարուհի Փոստանջյանի հետ կապված նախկին դեպքը, որն անպատասխան մնաց, ես պարզապես չեմ ուզում, որ անիմաստ ժամանկ վատնենք, որպեսզի հերթական անգամ համոզվենք, որ ՀՀԿ պատգամավորը ոչ միայն անձեռնմխելի է, այլև սրբորեն պաշտպանվում է պետության և պետական մարմինների կողմից»,- հայտարարել է նա:

Նա նաև հավելել է, որ կասկածում է, թե իրավական տեսանկյունից կարելի է լուծել այս հարցը, քանի որ «Հայաստանում դատարանները տուգանում են ոչ այն պատգամավորներին և անհատներին, որոնք լեզվակռիվ են տալիս, այլ այն թերթերին, որոնք դա հրապարակում են»:

Սաֆարյանի խոսքով, ինքը կցանկանար ավելի շուտ ներողություն լսել ոչ այնքան Մովսիսյանից, որքան նրա կուսակից ընկերներից, մասնավորապես, փոխխոսնակ Սամվել Նիկոյանից, և ընդգծեց, որ «խորհրդարանը խուլիգանների հավաքատեղի չէ, այլ աշխատավայր»:

Այսօր Ազգային ժողովի նիստում, ամբիոնից ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի պատգամավորական ելույթի ժամանակ անսպասելի բղավոցներով և վիրավորանքներով նրան է դիմել ՀՀԿ կուսակցության անդամ Առաքել Մովսիսյանը՝ (Շմայս) հայտարարելով. «Ես այստեղ չեմ եկել, որպեսզի քեզ պես հայվանին լսեմ»: «Հայվանն ինքդ ես, հանգի՛ստ խոսիր: Ո՞նց ես խոսում»,- ի պատասխան բղավել է Մարտիրոսյանը և, ընդհատելով ելույթը, բարկացած հեռացել՝ պահանջելով, որ խոսնակի պարտականություններ կատարող Սամվել Նիկոյանը հանդարտեցնի իր կուսակից գործընկերներին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---