Օննո Սիմոնս. Տարածաշրջանային ապահովությունը Եվրոպայի արևելյան քաղաքկանության առաջնային հարցն է

Օննո Սիմոնս. Տարածաշրջանային ապահովությունը Եվրոպայի արևելյան քաղաքկանության առաջնային հարցն է

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային անվտանգությունը հանդիսանում է Եվրոպայի արևելյան քաղաքկանության առաջնային հարցը: Այդ մասին «Եվրոպական հարևանության քաղաքականություն. համագործակցություն հանուն բարգավաճման, անվտանգության և կայունության՝ տարածաշրջանային անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության նախաձեռնություններ» թեմայով համաժողովին իր ելույթի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնս ը: Ըստ նրա, ԵՄ և Հայաստանը, պաշտպանության ոլորտում զարգացնելով համագործակցությունը, մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի տարածաշրջանում կայունություն պահպանվի: «Մենք նաև ջանքեր ենք գործադրում՝ Հարավայի Կովկասում վստահության ձևավորման համար և ողջունում ենք տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով ղարաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ Սիմոնսն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը հուզող կարևորագույն հարցերից է: Այս համատեքստում նա նկատել է, որ նոյեմբերին տարածաշրջան կատարած այցի ընթացքում ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաստատել է հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցում ԵՄ պատրաստակամությունը:

4  01.12.11 - Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ համաժողով կազմակերպված ԵՄ-ի կողմից
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---