Ռուսաստանը կոչ է արել Իրանին հետաքննել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակումը

Ռուսաստանը կոչ է արել Իրանին հետաքննել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կոչ է արել Իրանին հետաքննել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակումը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Իշխանությունները պետք է հետաքննեն այս վրդովեցուցիչ միջադեպը»,-ասել է Ալեքսանդր Լուկաշևիչը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Երեքշաբթի պարսիկ ուսանողները ներխուժել են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն: Նրանք պոկել են թագուհի Եղիսաբեթ Երկրորդի նկարը և այրել են բրիտանական դրոշը:

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հարձակումը դեսպանատան վրա և կոչ է արել Իրանի իշխանություններին ապահովել դիվանագետների անվտանգությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---