Սիրուշո. Պետք չէ «Եվրատեսիլ-2012»-ին նայել քաղաքական տեսանկյունից

Սիրուշո. Պետք չէ «Եվրատեսիլ-2012»-ին նայել քաղաքական տեսանկյունից

PanARMENIAN.Net - Հայտնի երգչուհի Սիրուշոն, ով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ-2008»-ում, նշեց, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին պետք չէ նայել քաղաքական տեսանկյունից: Թեմայի մասին Սիրուշոն ծավալվեց այն բանից հետո, երբ նրան հարցրեցին, արդյոք չէր ցանկանա որպես Հայաստանի լավագույն երգչուհիներից մեկը և Եվրոպայում արդեն բավական հայտնի երգչուհի , մասնակցել Բաքվում կայանալիք մրցույթին ու հաղթել: Նա գտնում է, որ պետք է պարզապես այն դիտարկել որպես մրցույթ: «Եթե անվտանգության բոլոր նորմերն ապահովվեն, ինչու՞ ոչ, կարելի է մասնակցել», լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհին: Ավելին, երգչուհին չմանրամասնեց:

Սիրուշոն 2008 թ-ին իր «Քելե-քելե» երգով մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթին և զբաղեցրել 4-րդ տեղը: Այս արդյունքն առայժմ լավագույնն է Հայաստանի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---