Հենրիխ Մխիթարյան. Ուկրաինայի առաջնությունում հաղթանակից հետո Կիպրոս կմեկնենք շատ լավ տրամադրությամբ

Հենրիխ Մխիթարյան. Ուկրաինայի առաջնությունում հաղթանակից հետո Կիպրոս կմեկնենք շատ լավ տրամադրությամբ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջնությունում «Արսենալի» հանդեպ 0:5 հաշվով տարած հաղթանակից հետո, «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ խաղը կարևոր էր և ցանկություն է հայտնել, որ հաջորդ տարի տրիբունաներում ավելի շատ երկրպագուներ լինեն: «Բոլորը տեսան, որ մարզադաշտը կիսադատարկ էր, մեզ համար էլ այնքան հաճելի չէ սեփական դաշտում խաղալ նման սակավաթիվ հանդիսատեսի առջև»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը:

Հաղթանակից հետո «Շախտյորը» բարձրացել է առաջին տեղը և Մխիթարյանը խոստովանել է, որ միշտ լավ է առաջինը լինելը. «Հաճելի է պարգևատրված լինել սեփական ջանքերի համար»:

Արդեն դեկտեմբերի 6-ին «Շախտյորը» չեմպիոնների լիգայում հանդիպել է ԱՊՈԵԼ-ի հետ, որը 9 միավորով G խմբի առաջատարն է, իսկ «Շախտյորը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«5:0 հաշվով երկու անընդմեջ հաղթանակից հետո Կիպրոս կմեկնենք շատ լավ տրամադրությամբ»,-հավելել է Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---