Խուան Մոնակո. Ես խաղում էի ամենալավ թենիսիստներից մեկի դեմ , Ռաֆան ուղղակի անհավանական էր գործում

PanARMENIAN.Net - Խուան Մոնակոն մեկնաբանել է Դևիսի գավաթի առաջին խաղում իսպանացի իր պարտությունը Ռաֆայել Նադալից: «Ես խաղում էի լավագույն թենիսիստներից մեկի դեմ, առավել ևս հողի վրա: Ես պայքարում էի, ինչպես կարող էի, սակայն Ռաֆան ուղղակի հրաշալի է խաղում»,- Մոնակոյի խոսքերը փոխանցում է gotennis.ru-ն:

Արգենտինացի թենիսիստն ընդգծում է, որ ինքն ու Նադալը հրաշալի ծանոթ են միմյանց, և ինքը գիտի, թե նա ինչի է ընդունակ. «Սակայն երեկ նա պարզապես հրաշալի էր խաղում: Չեմ կարող ասել, թե այսօր ավելի վատ էր խաղում. իմ հարվածների հետ ամեն ինչ կարգին է: Բայց նա հոգեբանորեն էր ուժեղ և ամբողջ խաղի ընթացքում նա ինձ ոչ մի շանս չէր տալիս վերադառնալու խաղին: Ես վշտացած եմ այդ պարտությամբ»՛,- ընդգծել է Մոնակոն:

Դեկտեմբերի 3-ին կկայանա զուգախաղ. Դավիթ Նալբանդյանը և Էդուարդո Շվանկը կխաղան Վելիսիանո Լոպեսի և Ֆերնանդո Վերդասկոյի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---