Armnet Conference 2011. Ցանկացած խաղ պետք է լինի ուսուցանող, իրական և թիրախային, նշում է Ալբերտ Պողոսյանը 3 դեկտեմբերի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Armnet կոնֆերանս 2011-ի ընթացքում APMA ընկերության հիմնադիր Ալբերտ Պողոսյանը հանդես եկավ «Խաղեր շարժական սարքերի համար» շնորհանդեսով: Ըստ նրա այսօր խաղերը շատ բան են փոխում, որովհետև նրանք ունեն յուրօրինակ դինամիկա: «Օրինակ Angry Birds խաղը շատ բան է փոխել: Երբ մենք մտածում ենք՝ ինչ է դա մեզ տալիս, հասկանում ենք, որ ազատում է էմոցիաներից, ամեն ինչը քանդելու ցանկությունը բավարարում: Բացի դրանից ուսումնասիրություններն ասում են, որ այն մարդիկ, ովքեր շատ են խաղում օրինակ ավտոմրցումների խաղեր, նրանց մոտ իրականում ճանապարհին վարելիս ուժեղանում է ռեակցիան: Այս դինամիկ խաղերը մեզ զարգացնում են»,-ասաց Ալբերտ Պողոսյանը: Խոսելով երեխաների համար նախագծվող խաղերից՝ նա նշեց, որ կա մի տերմին՝ Edutament, որը նշանակում է սովորեցնել և զվարճացնել: Ըստ Ալբերտ Պողոսյանի դինամիկ շարժական սարքերի համար նախագծվող խաղերը պետք է ունենան S.M.A.R.T հատկանիշը: S.M.A.R.T= specific (հստակ), measurable (չափելի), attainable (ուսուցանող), realistic (իրական), timely (թիրախային): «Խաղերը պետք է լինեն հստակ ինչ որ բանի մասին: Օրինակ Disney-ի Cars խաղը հստակ մեքենաների մասին է: Հաջորդ հատկանիշը չափելին է: Ես ինքս դեռ չեմ գտել չափելության չափանիշները, բայց դա անհրաժեշտ է: Պետք է լինեն ուսուցանող, հմտացնող, սովորեցնող: Պետք է լինեն իրական, օրինակ Angry Birds-ը խաղացին իրականում, Բրազիլիայում շոու կազմակերպեցին: Եվ ամենակարևոր հատկանիշը խաղերը պետք է լինեն թիրախավորված՝ հստակ տարիքային խմբի համար, ինչպես խաղալիքների վրա են լինում գրված տարիքային խմբերը, այնպես էլ խաղերը»,-ավելացրեց Ալբերտ Պողոսյանը: Ըստ նրա երեխաները դինամիկ խաղերով և՛ սովորում են ինչ որ բան, գիտելիք ստանում, և՛ մի քանի ժամ անաղմուկ, խելոք նստում: Ալբերտ Պողոսյանը նշեց, որ այս երկու գործոնը ծնողների համար ցանկալի է: Armnet կոնֆերանս 2011-ը շարունակվում է: Կոնֆերանսի խորագիրն է նորագույն միտումներ. ամպային տեխնոլոգիաներ և շարժական ինտերնետ։ Armnet 2011 կոնֆերանսի հետ միաժամանակ ընթանում է նաև «Start-up Weekend Yerevan» նորարար գաղափար-նախագծերի մրցույթը, որին մասնակցում են 11 թիմ: Իսկ երեկոյան կկայանա Armnet Awards 2011 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն հայկական ինտերնետի լավագույն կայքերը՝ 8 անվանակարգերում: Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |