«Չենք լռելու». Հայկական բանակում տեղի է ունեցել հերթական ինքնասպանությունը![]() ![]() PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հավաստի տեղեկություններով, դեկտեմբերի 2-ի երեկոյան ՀՀ զորամասերից մեկում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը: Ասպես շարունակելն անհնար է: Նախաձեռնության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ զորամասերում տիրող գաղութային բարքերը հովանավորվում են հրամանատարների կողմից: Դա նրանց թույլ է տալիս առավել դյուրին վերահսկելի դարձնել զորամասում տեղի ունեցող պրոցեսները: Դրա արդյունքը բազմաթիվ ինքնախեղումներն են ու բանակի արժեզրկումը հասարակության շրջանում: Զորամասերում տիրող վիճակի պատասխանատու սպաների և նրանց վերահսկող մարմինների աշխատանքը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. կոռումպացված, միմյանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող խմբավորում, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով և կանոնակարգերով, այլ գողական աշխարհի կարգուկանոնով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |