«Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի հաղթողն է MyUniversity նախագիծը 5 դեկտեմբերի 2011 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան հայտնի դարձան «Start-up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի հաղթողները: «Start-Up Weekend Yerevan»-ի նպատակն էր մեկ հարկի տակ միավորել Ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք 3 օր կաշխատեն նորարար նախագծերի և մտահղացումների շուրջ՝ ապագայում իրականացնելու համար: «Start-Up Weekend Yerevan»-ին ձևավորված 9 խմբերի 9 նախագծերից լավագույնը ճանաչվեց և հաղթեց MyUniversity կոչվող նախագիծը: Նախագծի նպատակն է ստեղծել կայք երիտասարդ դիմորդների համար, որի միջոցով վերջիններս կընտրեն համալսարան, կփորձարկեն սեփական գիտելիքները: «Start-Up Weekend Yerevan»-ի համակարգող Ժիրայր Թերզյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ մրցույթի երկրորդ հաղթողն է Gooddist նախագիծը: Gooddist նախագծի նպատակն է ստեղծել մի պորտալ, որտեղ մարդիկ իրար են նվիրում կամ փոխանակում իրենց համար անպետքական, սակայն օգտագործման համար պիտանելի իրեր: Հաղթող երկու թիմերին որպես մրցանակ կաջակցեն իրականացնելու գաղափարները Seedrocket, լեհական Innovation Nest ինկուբատորները: Իրենց աջակցությունը կցուցաբերեն նաև հայկական երկու ընկերություններ՝ MLab-ը և Microsoft Innovation Center-ը: Ժիրայր Թերզյանի խոսքով` ժյուրին հավանել է ևս մեկ գաղափար, որին պարզապես կոչել է 3-րդ լավագույն նախագիծ՝ առանց մրցանակի: Դա էր Tumomind նախագիծը, որի նպատակն էր ստեղծել համակարգչային ծրագրերի փաթեթներ առաջարկող ծառայություն, որը կօգներ անհատներին և ընկերություններին առանց երկար ժամանակ ծախսելու ձեռք բերել անհրաժեշտ համակարգչային ծրագրերը ավտոմատ տեղադրմամբ: «Start-up Weekend Yerevan»-ն անցկացվում էր դեկտեմբերի 2- 4-ը Armnet 2011 նախագծի միջոցառումների շրջանակում: Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են: Դրանք նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքելով էնտուզիաստների՝ ստեղծել և իրագործել նորարար գաղափարներ հետագայում կոմերցիոն նպատակներով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |