Start-up Weekend Yerevan. «Առողջ կյանք» թիմը ցանկանում է ստեղծել սննդի պիտանելիությունը ստուգող ծրագիր 5 դեկտեմբերի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - «Start-up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի 9-ը նախագծերից մեկը կոչվում էր Healthy Life (առողջ կյանք): Այս թիմում աշխատող երիատասարդ էնտուզիաստները ոգեշնչվել էին iPhone սմարթֆոնների համար նախագծված «iWatermalon» կոչվող ծրագրից: Վերջինիս միջոցով հնարավոր է պարզել ձմերուկի լավ կամ վատ լինելը՝ պարզապես մի քանի անգամ ձմերուկը ձեռքով թակելուց հետո: Ծրագիրը ձայնից որոշում է որակը: Healthy Life թիմը ցանկանում է ստեղծել նմանատիպ ծրագիր, սակայն, սնունդի ողջ տեսականու համար՝ սկսած մսից մինչև ձկնեղեն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց մասնակից Անդրանիկ Ուգուջյանը, դա կօգնի տնային տնտեսուհիներին պարզել սնունդի իրական պիտանելիությունը: «Մենք սկսել ենք աշխատել մրգերից, ապա կանցնենք սննդի մյուս տեսակներին: Հավանաբար, ծրագիրը կաշխատի հետևյալ կերպ: Սնունդը հարկ կլինի լուսանկարել հեռախոսով, ապա ըստ գույնի, տեսքի՝ ծրագիրը կորոշի պիտանելությունը»,-պատմեց Անդրանիկ Ուգուջյանը: Ըստ նրա, այսօր շատ է այնպիսի սնունդը, որը հին է, թարմ չէ և պարզ չէ պիտանելի է սնվելու համար, թե ոչ: «Start-up Weekend Yerevan»-ն անցկացվում էր դեկտեմբերի 2- 4-ը Armnet 2011 նախագծի միջոցառումների շրջանակում: Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են: Դրանք նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքելով էնտուզիաստների՝ ստեղծել և իրագործել նորարար գաղափարներ հետագայում կոմերցիոն նպատակներով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |