ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԹՈՒՅԼ ԿՏԱՆ ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ11 դեկտեմբերի 2003 - 21:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաներն ընկալում է որպես ազգերի վիրտուալ միության կառուցման միջոց», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Ժնեւում անցկացվող Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում: Հիշեցնելով, որ առաջին համակարգիչը Հայաստանում ստեղծվել է դեռեւս 1960 թվականին, նախագահը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են երկրի տնտեսական զարգացման առաջնային ուղղություն, հաղորդում է «Մեդիամաքսը»: «Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ ծրագրային ապահովման արտադրությունը կազմում են Հայաստանի ներքին համախառն արտադրանքի 1,7 տոկոսը, որի շնորհիվ, մենք դասվում ենք այդ ոլորտում աճի բարձր տեմպեր ունեցող երկրների շարքին», - ասել է Ռ.Քոչարյանը: Նախագահը նշել է, որ E-Caucasus («Էլեկտրոնային Կովկաս») հայկական նախաձեռնությունները եվրոպական գործընկերների աջակցությամբ արդեն իրագործման փուլում են գտնվում: «Մեր տարածաշրջանում խորհրդային մտածելակերպը դեռեւս խանգարում է ներգրավված հասարակության բանաձեւին անցնելուն: Տեխնոլոգիաները կարող են օգնել հաղթահարել հին պատկերացումները եւ մոտեցնել մեզ հավասարների հասարակությանը», - հայտարարել է Ռ.Քոչարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |